Բաղադրությունը
Հավի կրծքամիս - 500գ
Լիմոն - 1 հատ
Ձու - 1 հատ
Պաքսիմատ - 1 բաժակ
Արևածաղկի ձեթ - տապակելու համար
Աղ, սև պղպեղ

Պատրաստումը
Հավի կրքծամիսը "ծեծել", տափակացնել:

Լիմոնից հյութը քամել, հյութին խառնել աղն ու սև պղպեղը: Ստացվածով մարինացնել հավը:

Թողնել սառնարանում 2 ժամ, կամ սենյակային ջերմաստիճանում՝ կես ժամ:

Հերթականությամբ՝ միսը մտցնել հարած ձվի մեջ, այնուհետև պաքսիամտի:

Տապակել՝ կարմրացնելով երկու կողմերը:


No comments:

Post a Comment